Կանխվել է 31-ամյա Արթուրի ինքնասպանության փորձը
Սեպտեմբերի 25-ին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի սպառնում է ցած նետվել կամրջից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տեղի ուժերով կանխվել է Երևան քաղաքի 16-րդ թաղ. թիվ 25 շենքի բնակիչ,1980 թ. ծնված Արթուր Զարգարյանի ինքնասպանության փորձը: Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ բժիշկներն Ա.Զարգարյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել