Կորած արշավախումբը գտնվեց Արագած լեռան վրա
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան վրա, մոլորվել է 20 հոգանոց արշավախումբ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավանական դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը, ապա մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 23.15-ի սահմաններում որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները Արագած լեռան վրա հայտնաբերել են 48 հոգուց բաղկացած կորած արշավախումբը, ուսանողներին անվնաս իջեցրել սարից և հանձնել հարազատներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել