Թուրքիան և Ռուսաստա՞նը, թե՞ Մինսկի խումբը
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հայ ժողովուրդը չի հաշտվել Թուրքիայի 90-ամյա օկուպացիային և այսօր էլ շարունակում է երազել այն օրվա մասին, թե երբ կվերադառնա կորցրած տարածքներում թողած իր օջախը:
Հայկ Բաբուխանյանը հիշեցրեց, որ այսօր լրանում է թուրքական ագրեսիայի 90-ամյակը, երբ Թուրքիան, խախտելով Սևրի պայմանագրի դրույթները, հարձակվեց Հայաստանի վրա և ագրեսիա իրականացրեց, որի հետևանքով Հայաստանը կորցրեց իր տարածքների ավելի քան 75 %-ը, մասնավորապես` Արևմտյան Հայաստանը` Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահագները և Արևելյան Հայաստանի Կարսի նահանգն ու Սուրմալուի գավառը: Թուրքիան օկուպացրած տարածքներում շարունակեց ցեղասպանության ավանդական քաղաքականությունը` հազարավոր հայերի փախստական դարձնելով, տասնյակներ` սրի քաշելով, մի մասին` իսլամացնելով:
Հայկ Բաբուխանյանը նաև նշեց, որ այս տարիների ընթացքում Թուրքիան ոչ միայն չի պատժվել, այլև չի վերադարձրել հայերի գույքը, հողերը: Թուրքիան ոչնչացրչել է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը, որը մնացել էր օկուպացված տարածքներում: Այդ տարիներին Սևրի պայամանգրով Հայաստանի դաշնակից պետությունները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան որևէ գործողություններ չեն կատարել:
ՍԻՄ կուսակցությունը Թուրքիայից պահանջում է հանել օկուպացիոն զորքերը օկուպացված տարածքներից, վերադարձնել հայ ժողովրդի գույքն ու ունեցվածքը, դադարեցնել այդ տարածքներում հայ ժողովրդի պատմամշակութային արժեքենրի ոչնչացումը: ՍԻՄ-ը դիմեց Հայաստանի այսօրվա իշխանությունների` առավել վճռական հանդես գալ օկուպացված տարածքների պահանջներով, ինչպես նաև դիմեց Սևրի պայմանագիրը ստորագրող բոլոր պետություններին` ճնշում գործադրել Թուրքիայի վրա այս պահանջները կատարելու համար:
Վերջին շրջանում հայկական կողմից իրականացրած քայլերը Հ. Բաբաուխանյանը գնահատեց դրական` որպես Թուրքիայից պաշտպանվելուն ուղղված գործողություններ, այդ թվում Ռուսաստանի ռազաբազային ժամկետի երկարացումը` մասնավորապես Հայաստանի անվտանգություն ապահովման գործում, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի ընդգրկվելը:
ՍԴՀԿ ատենապետ Լույդմիլա Սարգսյանը նշեց, որ հայերը առ այսօր դասեր չենք քաղել անցյալի պարտություններից: 2008թ-ի սեպտեմբերին, երբ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագտիության հիմքեր են դրվել, որից Թուրքիան հետ է նահանջել, Հայաստանին թողել է հիմար վիճակում: Ըստ Լ. Սարգսյանի, այդ ընթացքում Թուրքիան տարածաշրջանում դարձավ լրջագույն դերակատար և կարողացավ նաև ներքաշվել Արցախի խնդրի լուծման մեջ:
«Ակնհայտ է, որ այսօր ավելի շատ դերակատար են Թուրքիան և Ռուսաստանը, քան իրականում Մինսկի խումբը: Մենք մեր անլուրջ վերաբերմունքով կարողացանք Թուրքիային լուրջ դերակատարություն տալ, որից խուսափելը շատ դժվար է»,- կարծում է Լյուդմիլա Սարգսյանը:
Նա նաև հավելում է, որ Ռուսաստանի հետ ևս ամեն ինչ պայմանավորել պետք չէ, և նրա դերակատարությամբ անկախության վերջին նշույլներն էլ կորցնել պետք չէ:
Հայկ Բաբուխանյանն էլ հիշեցրեց, որ Թուրքիան 15-րդ դարից տարածաշրջանում կարևոր դերակատարներից մեկն է, այլ ոչ թե 2008-ից է դարձել կարևոր դերակատար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել