HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի իշխանություններն առաջ անցան «Չենք լռելու»-ից

Սեպտեմբերի 13-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեսանյութ հրապարակեց Ստեփանակերտի մատույցներում գտնվող և արժանիորեն Արցախի խորհրդանիշ համարվող 1967թ. «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի խայտառակ վիճակի վերաբերյալ:

Տեսանյութի հրապարակումից հետո մի խումբ հայրենասեր երիտասարդներ Facebook-ում սկսեցին կամավորներ հավաքագրել Արցախ այցելելու և հուշարձանը մաքրելու համար:

Սակայն սեպտեմբերի 24-ին հասելով Ստեփանակերտ՝ նրանք հայտնաբերել են, որ հուշարձանն արդեն մաքրված է. Արցախի իշխանությունները «Չենք լռելու»-ի բարձրացրած աղմուկից հետո հասցրել էին շտապ գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ:

Երիտասարդների այցը, սակայն, աննպատակ չի անցել. նրանք խնամքով մաքրել են Սարի Վանք կոչվող կիսավեր եկեղեցին:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter