Եթե Վրաստանում ավելցուկ չլիներ, կարտոֆիլը Հայաստան չէր գա
Ախալքալաքի կարտոֆիլը ավելցուկի դեպքում միշտ վաճառվել է Հայաստանում, իսկ դեֆիցիտի ժամանակ` միշտ Վրաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Նա համոզված է, որ վրացիները թուրքերի հետ ունեն խզված հարաբերություններ կարտոֆիլ ներկրելու հարցում, և թուրքերը հիմա ամեն ինչ անում են, որպեսզի իրենց կարտոֆիլը վաճառվի Վրաստանում, իսկ Վրաստանը սահմանափակում է: «Հետևաբար, սա նշանակում է, որ եթե Վրաստանում ավելցուկ չլիներ, կարտոֆիլը Հայաստան չէր գա»,- ասաց Հ. Հակոբյանը:
Ըստ պատգամավորի, անցյալ տարի վրացիները Հայաստանից կարտոֆիլ տարել են, չնայած մի մասը տեղում դարձել էր անասնակեր, և այդ պատճառով գյուղացին այս տարի չի մշակել կամ քիչ է ցանել կարտոֆիլ, ինչի պատճառով կարտոֆիլի գինն այդքան բարձր է: Սակայն հիմա կարտոֆիլի գնինն իջել է` վաճառվում է 200-250 դրամի սահմաններում է վաճառվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել