HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Լենինգրադյան-Շինարարներ փողոցների խաչմերուկում. վթարի է ենթարկվել «Աննա» սերիալի հերոսուհին

Մոտ 40  րոպե առաջ Լենինգրադյան փողոցում` Շինարարների հետ հատման հատվածում, իրար բախվեց երեք ավտոմեքենա: Զոհեր չկան: «Մերսեդես ML» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, որի մեջ եղել է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աննա» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին` Արփինե Իսրայելյանը: Ականատեսների վկայությամբ, Արփինե Իսրայելյանը մեքենայի մեջ եղել է ընկերոջ հետ: Արփինեի թևն է վնասվել, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Վթարի հետևանքով s5389 համարանիշով «Կոմս» տաքսու ավտոմեքենան ևս բախվել է «Մերսեդես ML»-ին, սակայն վարորդը չի վնասվել: «Օպել» ավտոմեքենան գրեթե ամբողջությամբ վնասվել է, իսկ մյուս երկուսը` մասնակի: Ի դեպ, «Մերսեդես ML»-ի վրայից համարանիշները հանված էին: Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանության աշխատակիցները, նրանք փորձում են նաև կարգավորել երթևեկությունը: Մանրամասները ճշտվում են: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter