
ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ ընդառաջելով ՀՀ իշխանությունների աղերսանքին` ԵԽ մոնիտորնգի նստաշրջանում Հայաստանի հարցի քննարկումը հետաձգվել էր, և այն լսվելու է գալիք հոկտեմբերի 5-ին:
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդդիմությունը ընդվզման մի նոր ալիք է բարձրացնելու` բոլոր չհասկացողներին ապացուցելու համար, որ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններն այլընտրանք չունեն:
Լ.Զուրբյանն ասաց, որ հոկտեմբերի 1-ին` մոնիտորինգի նստաշրջանին ընդառաջ, ՀԱԿ-ը կկազմակերպի համապետական հուժկու երթ:
Այս պահին ելույթ է ունենում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Հանրահավաքի մասնակիցների շարքերը գնալով ստվարանում են: Հավաքվածները սպասում են Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել