HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության քաղաքականությունն արմատապես վերանայման կարիք ունի

Կարծում են մասնագետները Վերլուծելով մակրոտնտեսական ցուցանիշները 2007-ից մինչ օրս` «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր ասուլիսին ասաց, որ գյուղատնտեսությունը երկրի համախառն ներքին արդյունքում նվազում է գրանցել: 2007 թ. այն ՀՆԱ-ի մեջ 20 % է կազմել,  2008-ին` 17.4 %, 2009-ին` 17.5 %, իսկ այս տարվա յոթ ամիսների ցուցանիշներով` գյուղմթերքների ծավալը ՀՆԱ-ի մեջ մոտ 12 % է կազմել: Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 77 % տոկոսն է կազմում, այսինքն` այս տարվա գյուղատնտեսության արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 23 %-ով նվազել է: Այսօր Հայաստանում կա 339 հազար գյուղացիական տնտեսություն: Վազգեն Սաֆարյանը նշեց, որ գյուղատնտեսության քաղաքականությունն արմատապես վերանայման կարիք ունի: «Այն քաղաքականությունը, որն այսօր կառավարության կողմից տարվում է գյուղի նկատմամբ, ցույց է տալիս իր ոչ արդյունավետությունը»: Պետք է մշակվի հատուկ գյուղատնտեսական քաղաքականություն, գյուղացուն պետք է օգնել, որպեսզի նա կարողանա գյուղմթերքներ արտադրել: Այն շուկայական տնտեսությունը, որում հայտնվել է գյուղացին, դրանում նա չի կարողանում ինքնադրսևորվել և արդյունավետ արտադրություն կազմակերպել»,- ասաց Վ. Սաֆարյանը: Օրինակ` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ջրի խնդիր կա: Այս սահմանային գյուղերը օգտվում են ջրամբարներից, որոնք ևս սահմանամերձ են և ջրառը դժվար է կազմակերպել, և այդ ջրամբարները, որտեղից պետք է ցածր տեղանքից հասցնել բարձր տեղանք, պոմպեր են հարկավոր: Իսկ պոմպերը թալանվել, գողացվել են: Վ. Սաֆարյանը կարծում է, որ կառավարությունը պետք է հոգա, որ այս պոմպակայանները վերագործարկվեն: Մեկ ուրիշ խնդիր է ջրի գինը` գյուղացուն ջուրը տրվում է 11 դրամով: Այս գնից օգտվում են թե բերք ստացողները, թե չստացողները, որի պատճառով էլ պետք է տարբերակված լինի: Որոշ տեղերում նաև անհրաժեշտ է ջուրը անհատույց տալ գյուղացիներին: Կառավարության` ջրի համար տրվող դոտացիոն պետք է ավելացվի և հասցվի մինչև 10 մլրդ դրամի: Այս դեպքում սահմանային գյուղերը կարող են անվճար ջուր ստանալ և մշակել իրենց հողերը: Որպեսզի աշխուժանա սահմանամերձ գյուղերի տնտեսությունների աշխուժացման և արտագաղթը նվազի, Վազգեն Սաֆարյանն առաջարկում է խթանիչ քաղաքականություն տանել` ստեղծելով ազատ տնտեսական գոտիներ: Նպաստել նրան, որ դրսում աշխատող գյուղացիների համար պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք վերադառնան ու տնտեսություններ ստեղծեն տեղում` ազատել նրանց հարկերից: Վազգեն Սաֆարյանը օրինակ է բերում Ներքին Կարմիրաղբյուրի վիճակը: Այստեղ 30 նպաստ ստացող ընտանիք կա («Փարոսից»): Գյուղացիները մորթում են իրենց անասունները, որպեսզի գրանցվեն «Փարոսում» և նպաստ ստանան, այսինքն` անասուն պահելն արդեն ձեռնտու չէ նրանց, և կովից ամսական այդքան եկամուտ չեն ստանում: Մեկ այլ խնդիր է կաթի մթերումը: 80 դրամով կաթի մթերում նրանց նույնպես ձեռնտու չէ: Վազգեն Սաֆարյանը կաթի մթերման այս գինը բացատրում է նրանով, որ կաթի փոշի է ներկրվում Հայաստան: «Կառավարությունը պետք է մտածի` արդյոք պետք է թույլ տալ այդ չափերի կաթի փոշի ներմուծել: Սա պետք է դառնա քննարկելու հրատապ խնդիր»,- նշեց Վ. Սաֆարյանը և հավելեց, որ կաթի փոշին արգելակում է տեղական կաթի արտադրմանն ու իրացմանը: Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ու շուկայաբանության ֆակուլտետի  դեկան Հրաչիկ Ջավադյանը ևս համաձայն է, որ պետությունը քաղաքականության մշակման հրատապ խնդիր ունի. ոլորտի ռազմավարության մշակման էական փոփոխություն չկա 1990-ականներից ի վեր: Կառավարությունը պետք է ավելի շատ սուբսիդավորի գյուղատնտեսությանը: Նա նաև կարևորում է գյուղացիների թոշակների խնդիրը, որը բխում է գյուղացիական տնտեսության կարգավիճակի հստակեցումից` կոոպերատիվ է, ՍՊԸ, թե մեկ այլ կարգավիճակ ունի: Այսինքն` գյուղացին ողջ կյանքում աշխատում է, բայց «հետագայում զրկված է այն թոշակը ստանալու իրավունքից, որը սոցիալական ապահովության հարկն է»: Նա ոչ մի տեղ գրանցված չէ: Նոր մոդելի մեջ պետք է նշվի նաև սա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter