HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագնիի անտառապետը կազատվի աշխատանքից

Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի անտառապետը կազատվի պաշտոնից: Այս մասին երեկ մեզ հետ հարցազրույցում ասաց «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: «Ես արդեն Վահագնիի անտառապետի ազատման հրամանը կտամ` անկախ նրանից` ինքը մասնակից է, թե ոչ: Զուտ այն բանը, որ ինքը չի հայտնաբերել կամ չի ուզեցել հայտնաբերել, սա արդեն բավարար հիմք է նրան աշխատանքից ազատելու»,- նշեց Մարտուն Մաթևոսյանը: Նա վստահեցրեց, որ քննարկելու են նաև Եղեգնուտի անտառապետի ազատման հարցը` չնայած նա այս տարվա հունիսին է նշանակվել:  «Հիմա պիտի քննարկում անենք, եթե իր օրոք է հատվել այդ ծառերը, բնականաբար, ինքն էլ կազատվի»,- հավելեց «Հայանտառի» տնօրենը: Մարտուն Մաթևոսյանը տեղեկացրեց, որ գործերն ուղարկվել են դատախազություն: Իսկ երեկվանից իրենց մասնագետները, Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների և իրավապահ մարմինների հետ դեպքի վայրում ուսումնասիրություններ են կատարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter