HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիայի սահմանադրական բարեփոխումները կանդրադանա՞ն 301-րդ հոդվածի վրա

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով, Թուրքիայում իրականացված սահմանադրական բարեփոխումները հավանաբար կանդրադառնան նաև ՔՕ 301 հոդվածի վրա: «Սահմանադրության փոփոխությունից հետո, կարծում եմ, կվերանայեն այդ հոդվածը: Բայց այնտեղ թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու ինչ-որ մի հոդված կպահպանվի` այլ ձևակերպմամբ»,- ասաց Հակոբ Չաքրյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ վերջին շրջանում 301-րդ հոդվածը չէր կիրառվում կամ պայմանական էր կիրառվում, բայց դա չէր նշանակում, որ ով ասես կարող էր Ցեղասպանությունից խոսել: Թուրք հասարակության համերաշխության միակ հարցը հենց Ցեղասպանությունն է, քանի որ ժողովրդական բոլոր զանգվածները ինչ-որ կերպ մասնակցել են դրան: Թուրքագետի գնահատմամբ, Թուրքիայի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները  մասնակի են, հիմնական դրույթները նույնն են մնացել: Իսկ բարեփոխումներն իրականացվել են ԵՄ ինտեգրվելու քաղաքականության շրջանակներում: «Որքան էլ Էրդողանի «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը լինի իսլամամետ, այնուամենայնիվ, այդ կուսակցության իշխանության օրոք է, որ Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ է սկսել: Իսկ այդ բանակցությունների սկսումից հետո ԵՄ-ն որոշակի հանձնարարություններ է տալիս տվյալ երկրին»,- ասաց Հակոբ Չաքրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter