HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՌԱԿ ատենապետն ասում է, որ «Նաիրիտը» փոշիացվում է

Իսկ Գագիկ Մինասյանը պնդում է, որ ֆինանսատնտեսական հոսքերը չեն ապահովում «Նաիրիտի» ինքնածախսածածկումը «Վաղուց Հանրապետական կուսակցությունն է տնօրինում հայ ժողովրդի ճակատագիրը ոչ միայն Հայաստանում, այլև դրսում», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Երբ վերջինս անդրադարձավ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը և տնտեսական վիճակին, բանավեճ սկսվեց ակումբի մյուս բանախոսի` ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Միանսյանի հետ: -Այնպիսի մեծ բաներ եք դնում մեր վրա: -Չէ, հենց էդ ա, դրանք պիտի գիտակցեք, պրն Միասյան, որովհետև դուք այսօր հայ ժողովրդի ճակատագիրն եք տնօրինում: -Մենք ուղղակի ԱԺ-ում մեծամասնություն ենք... -Դա մենակ տենց չի` ձեր գործունեության լավ արդյունքը տարածվում է մեր վրա, վատը մեր վրա է տարածվում: Դուք մեր ժողովրդից, ամբողջ հայությունից անկախ չեք: Եվ մեր կառավարության մեջ մարդիկ կան` ինչ գործունեություն էլ վարեն, մեկ ա, Հանրապետական կուսակցությունն է պատասխանատու լինելու...: Առաքել Հարությունյանը նշեց, որ «մեր հաղթանակները տնտեսությամբ չամրապնդեցինք»: Դրա համար էլ հայերի վրա այսօր բազմակթիվ ճնշումներ կան: Հետո բանավեճ սկսվեց «Նաիրիտ»-ի շուրջ: «Մենք երկու տարի է` գոռում ենք, որ «Նաիրիտ» գործարանը փոշիացվում է, տանում են սնանկացման, աշխատող գործարանը հասցրեցին 300 մլն պարտքի, մոտ 5000 աշխատատեղ էլ, Աստված չանի, վաղը փակվելու է»,- ասաց Հ. Առաքելյանը: Գագիկ Մինասյանն էլ հակադարձեց, թե անկախությունից հետո իշխանության կողմից բազմաթիվ փորձեր են եղել` գտնել այնպիսի մի սեփականատիրոջ, ով «Նաիրիտը» գոնե աշխատացնի ինքնածախսածածկմամբ: «1987 թվականից ես «Նաիրիտով» եմ զբաղվում, խնդրում եմ այդ լեկցիան ինձ մի կարդացեք, ես «Նաիրիտի» պահակից սկսած մինչև հավաքարարն ու վերևները գիտեմ: Եկեք 300 մլն պարտքից գնանք»,- շարունակեց Հարություն Առաքելյանը: «Ես ուրիշ բան գիտեմ, որ կան տնտեսկան-ֆինանսական հոսքեր, և այդ հոսքերը չեն ապահովում «Նաիրիտի» ինքնածախսածածկումը, և այս պարագայում պետք է գտնել լուծումներ»,- ասաց Գագիկ Միասյանը: Բանավեճն ավարտվեց լրագրողների` այլ թեմայի շուրջ հարցի միջամտությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter