
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն APA գործակալությանն ասել է, որ Հարավային Կովկասում ռուսական ռազմաբազաների թվի աճը սպառնալիք է Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության համար: Նրա կարծիքով` Գյումրիի ռուսական ռազմաբազային ժամկետի երկարացումը նախևառաջ սպառնում է Հայաստանի անկախությանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Գ. Վաշաձեի խոսքերը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն ասաց, որ որևէ երկրի պաշտոնյա իրավունք չունի տեսակետներ արտահայտել Հայաստանի ներքին քաղաքականության հետ կապված խնդիրների վերաբերյալ, ինչպես դա ասել է ՀՀ արտգործնախախարությունը: «Ես կարծում եմ, որ այդպիսի հայտարարություններով չի կարող ամրապնդվել մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունը»,- նշեց Գ. Մինասյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս հարցով այսօր հեռախոսազրույց է տեղի ունենալու ԱԳ նախարարի և Վրաստանի գործընկերոջ միջև:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել