HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Եգիպտոսում

Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին Կահիրեում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն:

Միջոցառմանը հրավիրվածների թվում էին Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարը, արտաքին գործերի, մշակույթի, կրթության փոխնախարարները, Կահիրեում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ այլ պաշտոնատար անձինք:

ՀՀ Անկախության տոնը շնարհավորելու էին եկել նաեւ Եգիպտոսի Հայոց առաքելական եւ կաթողիկե համայնքների հոգեւոր առաջնորդները, Կահիրեի եւ Ալքեսանդրիայի թեմական եւ քաղաքական ժողովների ղեկավարները, հայ համայնքի անդամներ:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Հայաստանի դեսպանը խոսել է անկախության` որպես հայ ժողովրդի դարավոր իղձերի եւ երազաքների իրականացման մասին, անդրադարձել է անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին ու հաջողություներին, առկա մարտահրավերներին, ինչպես նաեւ հայ-եգիպտական համագործակցության խնդիրներին՝ կարեւորելով հայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների սերտացման գործում:

Ընդունելության ընթացքում ճարտարապետ Նաիրի Համբիկյանին, հնագետ Հուրիկ Սուրուզյանին եւ քանդակագործ Սարգիս Թոսունյանին հանձնվեցին ՀՀ Մշակույթի նախարարի պատվոգրերը՝ հայ մշակույթի զարգացման եւ հանրահռչակման գործում ունեցած նշանակալից ավանդի համար:

Նախօրեին` սեպտեմբերի 21-ին, Կահիրեում ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ Զինված Ուժերի Գերագույն Խորհրդի ղեկավար, մարշալ Մուհամեդ Հուսեյն Տանտավիի անձնական ներկայացուցիչ Քարիմ Էլ-Դիվանին, ով Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ դեսպան Մելքոնյանին էր փոխանցել այդ երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքները եւ բարեմաղթանքները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն էին արտահայտել հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակի առնչությամբ` նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter