HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

58 սփյուռքահայ՝ Սեֆիլյանին և Հացպանյանին քաղաքացիություն շնորհելու խնդրանքով

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն» խնդրանքով դիմեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների համահայկական 4-րդ համաժողովի մասնակից Շվեդիայի թագավորական համալսարանի պրոֆեսոր պարոն Արամայիս Միրզախանյանին նախաձեռնել ստորագրահավաք համաժողովի մասնակիցներից Ժիրայր Սեֆիլյանին և Սարգիս Հացպանյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար։

ՀՀ նախագահին ուղղված նամակ խնդրանքը համաժողովի մասնակից 58 սփյուռքահայերի ստորագրությամբ «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքցիության իրավունքի պաշտպանության կոմիտե»-ի համակարգող Աղավնի Սահակայանը այսօր հանձնեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկների, դիմումների ու բողոքների բաժին։

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքցիության իրավունքի պաշտպանության կոմիտե»

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ազգային ԱՄՈԹ է, որ մինչև հիմա հատկապես Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի (կամ գոնե ԼՂՀ-ի) քաղաքացիություն չունի: «Արի տուն»?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter