HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրակարգում երևանաբնակ փախստականների խնդիրներն են

Մայրաքաղաքում ապաստանած փախստականների խնիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՄԱԿ-ի Փախտականների գծով գերագույն հանձնակատար Դամթյու Դեսալեյնի հանդիպման ժամանակ:

Ընդգծելով հարցի կարևորությունը, Կարեն Կարապետյանը նշել է, որ ինչպես փախստականների, այնպես էլ սոցիալապես անապահով խավի և վթարային շենքերում բնակվող քաղաքացիների խնդիրներն այսօր իրականում հրատապ են մայրաքաղաքի համար: Այժմ երևանաբնակ շուրջ 1300 փախստականներ կան, ովքեր ապրում են հանրակացարաններում և դեռևս հաշվառված են բնակարան ստանալու համար:

Քաղաքապետը հյուրին տեղեկացրել է, որ ներկայում քննարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագիրը, որով նախատեսվում է կարճ ժամկետում և շահավետ պայմաններով լուծումներ առաջարկել կարիքավոր ընտանիքներին:

Կարևորելով քաղաքապետարանի այս քայլը, Դամթյու Դեսալեյնը նշել է, որ խնդիրն առավել նպատակային կլուծվի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից, կողմերը քննարկել են նաև փախստականներին բնակարաններով ապահովելու խնդրի լուծման հետ կապված այլընտանքային մոտեցումները:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter