
Միջադեպ դատարանում. ծեծկռտուքը կանխվել է
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով քննությունը:
Այսօրվա նիստում քաշքշուկ է սկսվել տուժող Խալաֆյանի եւ ոստիկան ամբաստանյալների հարազատների միջեւ, որը ծեծկռտուքի չի վերածվել դատական կարգադրիչների միջամտությամբ:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանի` Աշոտ Հարությունյանին, Գարիկ Դավթյանին, Մորես Հայրապետյանին եւ Գագիկ Ղազարյանին:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել