HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում՝ Հաագայում

Հաագայի Գերմանական ավետարանչական եկեղեցում, Հայաստանի դեսպանության հովանու ներքո, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեի կողմից, հայկական այլ կազմակերպությունների հետ համատեղ երեկ կազմակերպվել է Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված հիշատակի եւ ոգեկոչման համերգ:

Ներկաներին բացման խոսքով դիմել է Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ բարձր գնահատելով նրանց, որոնք «անկախ քաղաքական շահերից, աներկբայորեն հետամուտ են համընդհանուր արժեքների հանդեպ իրենց հանձնառությանը եւ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պարտականությունից զատ, խիզախություն են ունեցել ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի արարք համարել»:

Նա իր խոսքում նշել է, որ «քանի դեռ միջազգային հանրությունը միաձայնորեն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չի դադարել ցեղասպանության եզրույթի ընտրովի ու քաղաքականացված կիրառումը, երաշխիք չի լինի, որ այդ հանցագործությունը չի կրկնվի»:

Ոգեկոչման համերգին, որին ներկա են եղել Հաագայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների մոտ երկու տասնյակ դեսպաններ եւ դիվանագետներ, հայկական տարբեր համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայ եւ հոլանդացի կատարողները ներկայացրել են Բախի, Կոմիտասի, Շոպենի, Բաբաջանյանի ստեղծագործությունները: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունից:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter