HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարորդը մահացել է. նրա ինքնությունը դեռ պարզված չէ

Այսօր՝ ժամը  05:18-ին, Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզում՝Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի 16 ԼԼ 656 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Մարտունի քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

«Ավտովթարի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի մասից, կատարվել են լվացման աշխատանքներ: Վարորդի ինքնությունը պարզել չի հաջողվել»,- տեղեկացնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter