HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ռադիո Հայ»-ը չի բողոքարկել

Նոր Նորք վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ««Ռադիո Հայ»-ն ընդդեմ Ստեփան Սաֆարյանի» հայցադիմումը` գտնելով, որ այն անհիմն է: Ռադիոկայանի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը «Հետքին» ասել էր, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանի բողոքը պատրաստ էր, սակայն որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնց արդյունքում «Ռադիո Հայ»-ը բողոքը չներկայացրեց դատարան: Այսպիսով` Նոր Նորք վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մտավ օրինական ուժի մեջ:
Հիշեցնենք, որ ռադիոկայանը դատարանից խնդրել էր պարտադրել ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանին հերքել այն տեղեկատվությունը, որ «Ռադիո Հայ»-ը, պատրաստելով եւ եթեր հեռարձակելով «Հայկական անդրադարձ» ծրագիրը, կատարել է Սերժ Սարգսյանից և/կամ նախագահականից իջեցված պատվեր:  Դատարանը գտել է, որ Ստեփան Սաֆարյանն իր կարծիքն է արտահայտել, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն` որեւէ մեկը քաղաքացուն չի կարող պարտադրել փոխել իր կարծիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր