HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթի է ենթարկվել 14-ամյա աղջիկը

Երեկ՝ ժամը 19:15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա Էմիլիա Ա.-ն:

Պարզվել է, որ դրանից մոտ 15 րոպե առաջ 30-ամյա Արմեն Տ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Հ. Ավետիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Էմիլիա Ա.-ին:

«Պատահարից հետո վարորդն աղջկան տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter