HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թեմի առաջնորդը հյուրընկալել է դատախազության աշխատակիցներին

Մասնագիտական տոնի առթիվ Շիրակի մարզի դատախազության աշխատակիցները, մարզի գլխավոր դատախազ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ այսօր հյուրընկալվել էին թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: Վերջիններս եկել էին ստանալու Սրբազան հոր օրհնությունը: Թեմի առաջնորդը շնորհավորեց մարզի դատախազության աշխատակիցներին, հետաքրքրվեց վերջին տարիներին համակարգում տեղի ունեցած փոփոխություններով: Մարզի գլխավոր դատախազ Դավիթ Սարգսյանը հավաստիացրեց, որ իրենց համակարգում վերջին տարիներին լայնածավալ աշխատանքներ են կատարվել, իրենք իրենց մասնագիտական պարտականությունները կատարում են բարձր մակարդակով, պարզապես շատ հաճախ մարդիկ չիմանալով դատախազության բուն գործառույթները, անտեղի դժգոհություններ են տարածում: «Պետք է 100 տոկոս վստահություն ունենալ ժողովրդի մեջ,-նկատեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը,-ես ինքս ձգտում եմ դրան, այլապես ոչնչի չես հասնի»: Դրան ի պատասխան, Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ ինչքան էլ գործդ լավ անես, կան մարդիկ որ ի ծնե են անշնորհակալ: Սրբազանը հույս հայտնեց, որ մի օր էլ մեր երկրում կլինի օրենքի գերակայություն եւ դրա հաստատման համար պիտի ջանք թափեն բոլորը, օրենքի մարդիկ առավելապես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter