Ոսկերչական ցուցահանդես՝ նվիրված անկախությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Հայ ոսկերիչների համաշխարհային միության ցուցահանդես, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:
Ցուցահանդեսին մասնակցում են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից:
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի նաև համաժողով, որի նպատակն է հնարավորություն ընձեռել ցուցադրել արդի հայ ոսկերչության ձեռքբերումները, ամրապնդել կապերն աշխարհասփյուռ հայ ոսկերիչների միջև, քննարկել Հայ ոսկերիչների համաշխարհային միության աջակցությամբ Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանն ինտեգրելու հնարավորությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել