Շարունակվում են
Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել էր հայ-վրացական սահմանի քարտեզագրման աշխատանքները: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրել էր Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոնի տնօրեն Հովսեփ Պետրոսյանը, 10.5 մլն դրամ էր հարկավոր, որպեսզի իրենք կարողանան շարունակել աշխատանքները: Գումարի համար Հ. Պետրոսյանը զեկուցագիր էր ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին:
Նշված կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը «Հետքի»-ին տեղեկացրեց, որ ֆինանսական խնդիրները լուծված են, եւ աշխատանքներն ընթանում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել