Վարարումներ. կամուրջները կարող են փլուզվել
Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում Փամբակ գետի ջրի մակարդակը երեկ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով բարձրացել է, ինչի պատճառով քանդվել է գյուղի կամրջի տակ` ափապաշտման պատնեշը, որն էլ կարող է պատճառ դառնալ կամրջի հիմնական փլուզման:
Դեպքի վայր է մեկնած փրկարական վարչության օպերատիվ խումբը պարզվել է, որ բետոնե կամրջի (36մ երկարությամբ և 8մ լայնությամբ) տակ գտնվող ափապաշտպան պատնեշը, եթե չվերականգնվի, կամրջի փլուզման վտանգ կարող է առաջանալ:
Փրկարար ծառայությունում երեկ ահազանգ է ստացվել նաեվ, որ դեպի Ղուրսալ գյուղ տանող բետոնե կամրջի (46մ երկարությամբ և 9մ լայնությամբ) հենասյուների հիմքերի պաշտպանիչ բետոնե խորանարդները գետի վարարման հետևանքով տեղաշարժվել են և հետագա վերականգնողական աշխատանքներ չկատարելու դեպքում կարող է ստեղծվել վթարային իրավիճակ:
«Ստացված տեղեկատվության համաձայն, ձնհալի և հորդառատ անձրևի հետևանքով առաջացած վարարումները եվ սելավաջրերը վնաս են պատճառել նաեվ Վանաձոր քաղաքում, Շիրակի մարզի Կամո գյուղում: Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- հաղորդում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից::
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել