HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության նախարարը մինչև 15 % աճ է կանխատեսում

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն այս տարի կանխատեսում է շինարարության 12-15 %-ի աճ` նախորդ տարվա համեմատ: Իսկ շինարարության ոլորտում մեծ թվով կիսակառույցները և անավարտ շինարարությունները, ըստ նախարարի, առաջին հերթին  պայմանավորված են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քաղաքաշինության նախարարը  նշեց, որ ճգնաժամը իր դերը խաղացել է շինարարության ոլորտում: «Ցավոք սրտի փաստեր կան, որ այսօր իսկապես ունենք շինարարական օբյեկտներ, որոնք դադարեցված են: Դրանք հիմանականում ֆինանսական միջոցների հետ են կապված, բայց եթե շինարարը, տվյալ կազմակերպության ղեկավարը հիմնավորված տեղեկանք է ներկայացնում, որ այս գումարի առկայության դեպքում շինարարությունը ավարտին կհասցվի, այդ բոլորը մենք քննարկում ենք, ևներկայացնում կառավարություն, և համապատասխան պետական աջակցություն ստանում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter