HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-վրացական սահմանի քարտեզագրման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են

Հայ-վրացական սահմանագծման միջկառավարական հանձնաժողովում  քարտեզագրման աշխատանքներն իրականացնող Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքները: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի տնօրեն Հովսեփ Պետրոսյանը, 10.5 մլն դրամ է հարկավոր, որպեսզի իրենք կարողանան շարունակել աշխատանքերը: Հ. Պետրոսյանը մայիսին այցելել է Թբիլիսի, հանդիպել գործընկերների հետ, հետո եկել զեկուցագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, որպեսզի գումարը հատկացնեն, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել: Հիշեցնենք, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը պետք է միասնական քարտեզ պատրաստի, որը պետք է ընդունեն նախ երկու երկրի քարտեզագրողները, քարտեզի վրա պետք է սահմանների նկարագրությունն անեն, ինչն էլ հաստատելու են երկու երկրների խորհրդարանները: «Վիճելի կետերում քարտեզագրական աշխատանքներ կան կատարելու, պետք է գնալ չափագրումներ կատարել: Բայց մինչև փող չտան, ես չեմ կարող գնալ չափագրումներ կատարելու»,- ասում է տնօրենը: Փորձեցինք հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը խոստացավ պարզաբանումներ տալ ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter