HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի խումբ սփյուռքահայեր պարգևատրվել են ՀՀ բարձրագույն պետական պարգևներով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ մի խումբ սփյուռքահայեր պարգևատրվել են ՀՀ բարձրագույն պետական պարգևներով: Պարգևների մի մասը ՀՀ նախագահի կողմից հանձնվել են այսօր մարզահամերգային համալիրում կազմակերպված տոնական ընդունելությունից հետո: 

Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Տեր Սուրեն արքեպիսկոպոս Գաթարոյանը (Լիբանան), Վարուժան Ոսկանյանը (Ռումինիա):

Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմանավոր գործունեության համար Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) և Վահե Կարապետյանը (ԱՄՆ) պարգևատրվել են Պատվո շքանշանով: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter