Հայաբնակ շրջաններում ևս առավելագույն ձայներ հավաքել է իշխող կուսակցությունը
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հայաբնակ շրջանների արդյունքները: Համաձայն այս արդյունքների` Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, ինչպես նաև Մառնեուլի և Ծակլայի շրջաններում ձայների մեծամասնությունը իշխող` «Միասնական ազգային շարժում» կուսակցությանն է:
Ախալքալաքում իշխող կուսակցությունը հավաքել է 88.45 %, «Թոփաձե-արդյունաբերականը»` 7.56 %, «Ազգային խորհուրդը»-ը` 2.86 %, Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի և «Տորտլաձե-դեմոկրատական» կուսակցությունը չեն հավաքել նույնիսկ 1 %: Հիշեցնենք, որ այս շրջանում շրջանային ժողովը պետք է կազմվեր 10 կուսակցական և 22 մեծամասնական տեղերով:
Նինոծմինդայի շրջանում 76.72 %-ը կրկին իշխող կուսակցությանն է, «Թոփաձե-արդյունաբերականը»`10.07 %, Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը` 9.8 %: «Ազգային խորհուրդը» այստեղ 2.98 % է հավաքել: «Տորտլաձե-դեմոկրատական կուսակցությունը չի հասել նույնիսկ 1 %-ի:
Ախալցխայում` «Միասնական ազգային շարժումը» հավաքել է ձայների 69.26 %-ը, Քրիստոնեա-դեմոկրատականը` 13.26 %, մնացածները` մինչև 7 %:
Մառնեուլի շրջանում իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 82.52 %-ը, Քրիստոնեա-դեմոկրատականը` 5.57 %, «Ազգային խորհուրդը»` 4.1%, մյուսները հավաքել են 2-4%:
Ծալկայում` Սահակաշվիլու կուսակցությունը հավաքել է 71.08 %, «Դաշինք հանուն Վրաստանի»-ն` 10.25 %, մնացած կուսակցությունները` 2-8 %:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել