Ախալքալաքում արդյունքները դեռ չեն ամփոփվել
Վրաստանի ՏԻՄ ընտրություններում Ախալքալաքի շրջանի արդյունքների ամփոփումը դեռ չի ավարտվել: Նախնական տվյալներով` այստեղ ևս առաջին հորիզոնականները զբաղեցրել են իշխող կուսակցության ներկայացուցիչները: Զուրաբ Նողաիդելիի «Ազգային խորհուրդ» կուսակցության ներկայացուցիչներից և ոչ մեկը`ոչ կուսակցական, ոչ էլ մեծամասնական ցուցակով չեն ընտրվել: «Ինչպես իշխանությունները ծրագրել էին, այդպես էլ ավարտում են»,- մեզ հետ զրույցում ասաց նույն թիմի թեկնածուներից մեկը, ով չի ցանկանում հրապարակել իր անունը:
Մեծամասնականցուցակով 22 տեղամասերից 16 –ում այս կուսակցությունը թեկանծուներ է ունեցել: 10 մանդատների համար են պայքարել: «Ժողովուրդը ձայնը տվել է մեզ, մենք չենք կարողացել մեր ձայնին տեր կանգնել, որովհետև ընդհանրվել ենք տեղական ապարատի հետ»,- նշում է մեր զրուցակիցը: Հարցին` թե ինչ ճնշումներ են եղել, պատասխանում է. «Մեր մոտ այդ ճնշումները աննկարագրելի է` անանուն է»:
«Ազգային խորհրդի» ներկայացուցիչների դիտարկումները ցույց են տվել, որ տարբեր միջազգային կառույցների դիտորդները ևս պաշտպանել են իշխանական կողմին: Ավելին`«Ազգային խորհուրդ»-ի դիտորդների մի մասին բռնի ուժող հեռացրել են ընտրատարածքից: Այժմ նրանք փորձագետ իրավաբանի հետ պետք է խորհրդակցեն, որպեսզի «օրենքի տառին համապատասխան բողոքարկեն ընտրության արդյունքները»:
Հիշեցնենք, որ «Ազգային խորհրդի» կողմից առաջադրվել էին «Վիրք» չգրանցված կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը, «Ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանը, «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը և այլք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել