«Մերսեդեսը» մոտ 200 մ գլորվել է ձորը. վարորդը ողջ է, ուղեւորները՝ ոչ
Այսօր Կոտայքի մարզում ժամը 14:30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի 99 TT 899 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 մարդ` 2-ը տեղում, 1-ը հիվանդանոցում, մահացել են: Դեպքի վայրից մարմնական վնասվածքներով Չարենցավանի հիվանդանոց է տեղափոխվել «Մերսեդեսի» վարորդը` Երևանի բնակիչ, Հայաստանի պետական ճարտարագիտական
համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանող, 19-ամյա Հարություն Թորոսյանը:
Փրկարարհները «Մերսեդեսից» և ձորից դուրս են բերել մահացածների դիակները, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության Չարենացավանի քննչական բաժանմունքի քննիչ Աշտո Մելքումյանի կողմից հարուցվել է քրեական գործի Քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ)
հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի տուգանային հրապարակ:





Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել