HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը որոնում է բեռնատարի վարորդին. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Երեկ` ժամը 23:50-ի սահմաններում, անհայտ մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցում ընդհարվել է Երեւանի բնակիչ, «Դերժավո» ՓԲԸ-ի առաքիչ, 29-ամյա Վաղինակ Բադալյանի վարած «ՎԱԶ-21112» մակնիշի 18 ՍԼ 053 համարանիշի ավտոմեքենային:

Բեռնատարի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ «ՎԱԶ-21112»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընդհարվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածն այնքան ուժգին է եղել, որ վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար վթարի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները:

Նրանք հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են ավտոմեքենան, որից հետո վարորդին դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի վայրում առաջացել էր հսկայական խցանում եւ այն բացելու համար ժամանել էին Երեւանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ: ՃՈ աշխատակիցներին օգնելու համար այնտեղ էին նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանության Մաշտոցի եւ ՃՏՀ քննության բաժինների աշխատակիցները ձեռնարկում են օպերատիվ քննչական աշխատանքներ հայտնաբերելու համար դեպքի վայրից փախուստի դիմած բեռնատար ավտոմեքենայի վարորդին: Դեպքի վայրում ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են բեռնատարի համարանիշները, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին այն չենք հրապարակում: Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter