Դպրոցաշինության համար նախատեսված գումարները նպատակային են ծախսվել
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ պետական բյուջեից հատկացված բոլոր գումարները, որոնք նախատեսված են եղել դպրոցաշինության համար, նպատակային են ծախսվել:
Միայն 4 դեպք է եղել, երբ շինարարական կազմակերպություններից երկուսի հետ պայմանագիր են խզել, երկուսին` անորակ աշխատանք կատարելու համար լիցենզիայից են զրկել: «Բնականաբար այդ շինարարական կազմակերպություններին հատկացված գումարներն ամբողջությամբ չի ծախսվել և վերադարվել է պետբյուջե»,- ասաց նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել