HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնին և ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսին:

Հանրապետության ղեկավարը ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերն ու հեռանկարները:

Մարկ Հորթոնը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները: «Նախորդ անգամ առաքելությունը Հայաստանում եղել է մարտին ու պետք է ասեմ, որ հիմա մարտի համեմատ բոլորովին այլ է իրավիճակը: Գնաճն այն ժամանակ շատ արագ տեմպերով բարձրանում էր: Հիմա կարծում եմ, որ այդքան կարիք չկա գնաճի մասին խոսելու՝ տեսնելով, թե ինչ արագությամբ է գնաճի տեմպն իջնում:  Ձեզ հաջողվեց արագորեն արձագանքել, ինչին գումարվեցին նաև գյուղատնտեսության ոլորտի դրական զարգացումները, և այդ առիթով ես Ձեզ շնորհավորում եմ»,- նշել է Մարկ Հորթոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter