HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանը ծեծի է ենթարկվել

Ապրիլի 30-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքի №2 խիստ ռեժիմի գաղութում ծեծի է ենթարկվել «Միասնական Ջավախք»-ի առաջնորդ Վահագն Չախալյանը: Ինչպես տեղերկացրեց «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը, հարազատների հետ նրա տեսակցությունից անմիջապես հետո, երբ Չախալյանին տեսակությունների համար նախատեսված խցիկից տեղափոխել են բանտախուց, պահակախմբի ղեկավարը հայհոյանքներ է հնչեցրել Չախալյանի հասցեին: Վահագնը պատասխան հայհոյել է նրան, ինչից հետո պահակախմբի ղեկավարը Վահագնի իրանին և դեմքին հարվածներ է հասցրել: Ծանր վնասվածքներ Չախալյանը չի ստացել, ծեծը տևել է մեկ րոպեի սահմաններում: Սակայն Չախալյանը փաստի առիթով բողոք չի ներկայացրել: Երեկ Չախալյանի փաստաբան Զուրաբ Ռոստիաշվիլին այցելել է նրան, և միայն այդ ժամանակ տեղեկացել դեպքի մասին: Այսօր Վ. Չախալյանին այցելել է նաև հայաստանցի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter