7 օրում ադրբեջանցիները արձակել են 1600 կրակոց. վիրավորվել է եֆրեյտոր Վահե Մանուկյանը
Անցած շաբաթ ղարաբաղաադրբեջանական հակամարտզորքերի շփման գծում իրավիճակը տակավին անհանգիստ էր:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները առաջնագծի գրեթե բոլոր ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 280 անգամ՝ արձակելով շուրջ 1600 կրակոց: Ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունների արդյունքում արձանագրվել է վիրավորման մեկ դեպք: Մասնավորապես, սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16.25-ի սահմաններում, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել ՊԲ եֆրեյտոր, 1992թ. ծնված Վահե Ներսեսի Մանուկյանը:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժը ևս ունեցել է կորուստներ:
Բացի առաջնային գծում արձանագրված հրադադարի խախտումներից՝ անցած յոթնօրյակում հակառակորդի անօդաչու սարքերը մի քանի անգամ շփման գծի երկարությամբ իրականացրել են հետախուզական թռիչքներ: ՊԲ հակաօդայինները հավաստանշել են նրանց գործողությունները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ:
Մասնավորապես սեպտեմբերի 12-ին՝ ժամը 7.30-ի սահմանում, ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք:
Հավելենք, որ խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:
ՊԲ լրատվության և քարոզչության բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել