Մարզերից առաջինը Կոտայքն է
2010թ. առաջին եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ծավալներով առաջին տեղում է քաղաքամայր Երևանը` 32.2 %, մարզերից` Կոտայքը` 13.6 %, այնուհետև Գեղարքունիքը` 8.5 %, Արարատը և Լոռին ` 8.4 %: Նույն ժամանակաշրջանում Երևանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 64.8%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2010թ. առաջին եռամսյակում, 2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 31.1%-ով, իսկ 2009թ. առաջին եռամսյակի համեմատ աճել` 51.4%-ով:
2010թ. առաջին եռամսյակում մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 886 բնակարաններ, որոնց քանակը, 2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 22.5%-ով, իսկ 2009թ. առաջին եռամսյակի համեմատ աճել` 32.0%-ով: Այս տվյալները այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տրամադրեց ՀՀ ԿԱԱԳԿՊԿ անշարժ գույքի գնահատման բաժնի պետ Արման Պետրոսյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել