
Ծառահատումն ապօրինի է եղել
Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ ԲՆ նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ Բնապահպապանական պետական տեսչության աշխատակիցները այցելել են Խանջյան 27 հասցե, որտեղ նախօրեին ծառահատում էր կատարվել:
Տեղում պարզվել է, որ հատվել է թեղի տեսակի, 23-33 սմ տրամագծով 4 ծառ: Ծառահատումն իրականացրել է Էդգար Մարկոսյանը, ում նկատմամբ կիրառվել է 50 հազար դրամ վարչական տույժ, և բնությանը հասցրած վնասը հաշվարկվել է 380 հազար դրամ: Գումարն արդեն վճարվել է պետբյուջե: Էդգար Մարկոսյանը «Լևոն Ամիրխանյան» շինարարական կազմակերպության աշխատակիցն է: Հիշեցնենք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ հերթական շինությունը կառուցելու համար ապրիլի 27-ին 4 ծառ էր հատվել: Իսկ տեղում բարձրահարկ շինություն է կառուցվելու (Տես` Հերթական շինությունը` ծառերի հաշվին):
Մեկնաբանել