Բելգիայի Լոմմել քաղաքում սեպտեմբերի 16-ին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը
Սեպտեմբերի 16-18-ը Բելգիայի Լոմմել քաղաքում անց է կացվում ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մեր հավաքական թիմը մասնակցում էր 9 մարզիկով 2 մարզիչով և մեկ մրցավարով:
Առաջին օրը սենսացիոն էր ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև շատերի համար` քանի որ, 55 և 60 կգ քաշային կարգում հաղթողներ դարցան վանաձորցի եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները վերջինս ներկայացնում է Բանակի մարզական ակումբը:
Մեր թիմին իր ներկայությամբ ոգեւորեց Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, որը և կատարեց 60 կգ քաշային կարգի պարգևատրման պաշտոնական արարողությունը:
Օրը նաև կարևոր էր մեր մրցավարի միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանի համար, որին վստահվեց 3 եզրափակիչ գոտեմարտ:
Սեպտեմբերի 17-ին կգոտեմարտեն 66 կգ քաշային կարգում Դավիթ Ղազարյանը և Պարգև Սարիկյանը, 73 կգ քաշային կարգում Անդրանիկ Չափարյանը, իսկ 81 կգ քաշային կարգում՝ Մհեր Թավաքալյանը:
Բելգիայից` ՀՁՖ-ի փոխնախագահ Դավիթ Խիթարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել