HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՎՏԲ-Հայաստան» բանկի տնօրենն այս տարի ավելի լավ արդյունքներ է սպասում

Չնայած 2009 թվականը դժվար տարի է եղել «ՎՏԲ» բանկի համար և 2008թ-ի հետ համեմատ եկամուտը 69.7 %-ով  նվազել է, բայց, ՎՏԲ-Հայաստան» բանկի տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի խոսքերով, այս տարին ցույց է տվել իրենց բանկի ունակությունը` բանկի արդյունավետություն գործունեությունն ապահովելու տեսակետից: «ՎՏԲ-Հայաստան» բանկի 2009թ-ն այսօր ամփոփեց Վալերի Օվսյաննիկովը: Իր ֆինանսական ցուցանիշներով Հայաստանյան բանկային համակարգում «ՎՏԲ»-ն 3-4 տեղերում է տատանվել: 2009թ-ին բանկի ակտիվներն ավելացել են 20. 7 % և կազմել 119 մլրդ դրամ, վարկային փաթեթի ընհանուր ծավալը  աճել է 3,9 %-ով` կազմելով 73.6 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը հասել է 25 մլրդ դրամի, մաքուր եկամուտը ` 90 մլն դրամ: Կորպորատիվ բիզնեսի տեսակետից և ֆինանսական արդյունքերի տվյալներով բանկը պահպանել է իր դիրքը` ավելացնեոլվ իր մասը հաճախորդների վարկավորման շուկայում 12%-ով: Սակայն կրճատվել են ավտովարկավորման և հիպոթեքային վարկավորման ծավալները: Անցյալ տարի բանկը գրեթե ավարտել է մասնաճյուղերի հիմնման գործընթացները թե' Երևանում, թե' մարզերում: 2009թ-ի ավարտին «ՎՏԲ»-ն Հայաստանում 67 մասնաճյուղ  գրանցել, 24-ը` Երևանում, 44-ը մարզերում: «ՎՏԲ»-ի բանկոմատների քանակը հասել է 58-ի: Դեկտեմբերի 31-ի դրությամբ  բանկն ունեցել է 800 աշխատակից: Չնայած երկրի մակրոտնտեսական, այդ թվում նաև բանկային համակարգի  ցուցանիշները ճգնաժամի պատճառով նվազել են, սակայն Վ. Օվսյաննիկովը արդեն դրական տեղաշարժեր նկատում է: Ըստ նրա` այս հարցում Կենտրոնական բանկն էլ իր դերն է ունեցել: Ավելին, դրամի` լողացող փոխարժեքի մասին որոշումը նույնպես ճիշտ է համարում: «Ես կարծում եմ, որ այսօր դրամը շուկայական նիշայում է»,- ասում է տնօրենը: «ՎՏԲ» -ն ճգնաժամի դեմ պայքարելու համար այս տարի կրճատելու է ադմինիստրատիվ ծախսերը: 2010 թվականի բանկի առաջին եռամսյակի պատկերն էլ կա` 125.5 մլրդ դրամ ակտիվներն են կազմել, ներգրավվել են 100 մլրդ դրամի միջոցներ, իսկ զուտ եկամուտն հաշվարկել են  670 մլն դրամ: «Սա խոսում է այն մասին, որ բանկն անցյալ տարի ռեզերվներ է ստեղծել, առավել որակյալ գործեր է կատարել բիզնես ստրուկտուրայում, ես կարծում եմ, որ այս տարին մեզ թույլ կտա առավել լավ արդյունքներ գրանցել»,- ասում է տնօրենը: 2010-ին բանկի բիզնես ծրագրով` այս տարի բանկային սեկտորի բոլոր ճյուղերում ավելացում է նախատեսված և 15-20 % աճ է ծրագրված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter