HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աթենքում մեկնարկել են Վիլյամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ապրիլի 13-ին Աթենքում մեկնարկել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումների տարին` Հայաստանի դեսպանության եւ hունա-հայկական հետազոտությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ:  Առաջին միջոցառումը, որը կազմակերպվել էր Հույն-ամերիկյան միության հետ համատեղ, նվիրված էր սարոյանական փոքր արձակի ուրույն մասը կազմող եւ Սարոյանի փիլիսոփայության խտացումները ներկայացնող առակներին, որոնց ընտրանին հանդիսատեսին ներկայացրեց Հունահայկական հետազոտությունների միության դրամատիկ խմբակը:

Երեկույթին ներկա էին Հունաստանում Հայաստանի դեսպանը եւ դեսպանատան անձնակազմը, Հունաստանի հայ եւ ամերիկյան համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter