HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ՊԲ-ն հերքում է, որ ազերի սպային վիրավորել է հայկական կողմը

Ադրբեջանական քարոզչությունը միջազգային հանրության կարծիքը ապակողմնորոշելու նպատակով իր հնարածին տեղեկատվությամբ տակավին փորձում է ղարաբաղյան ուժերի նախահարձակ գործողություններով պայմանավորել սեփական զինուժում պարբերաբար տեղի ունեցող արտակարգ պատահարները: Մասնավորապես, այսօր Բաքվի լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թե իբր հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում Ֆիզուլու ուղղությամբ գլխից վիրավորվել է ադրբեջանական բանակի սպա Գաբիլ Աբդուլաևը, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև իր նախահարձակ գործողությունները ինչ-որ կերպ արդարացնելու և սեփական զինուժում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա կատարված արտակարգ պատահարը ղարաբաղյան կողմի վրա բարդելու նպատակային քայլ է:

ՊԲ ԼՔ բաժինը միանշանակ հերքում է այդ ապատեղեկատվությունը և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ Արցախի զինված ուժերը մշտապես հավատարիմ են մնում կողմերի միջև ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությանը և անվերապահորեն կատարում դրա պահանջները:

ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter