
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, Թուրքիայի մեջլիսում հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Թուրքիան հիմա շտապելու ոչինչ չունի, որովհետև նրա հիմնական խնդիրը Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելն էր:
«Շատ երկար կարող է Թուրքիան ձգել արձանագրությունների վավերացման գործընթացը, անկախ Ամերիկայի ճնշումներից, որը Հայոց ցեղասպանության հարցը, ինչես նաև բազմաթիվ հարցեր օգտագործում է նաև Թուրքիայի դեմ որոշակի ճնշումներ գործադրելու համար, երբ որ իրեն դա հարմար է:
«Դա մեր նկատմամբ ունեցած բարի վերաբերմունքի դրսևորում չէ, այլ կոնկրետ իր քաղաքական շահի խնդիրն է, և միանշանակ է, որ սահմանը չի բացվելու մինչև Ղարաբաղի հարցում Հայաստանը չգնա լրջագույն զիջումների»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել