HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Բանակի խնդրի հիմքը գտնվում է խրամատային իրավիճակում»

Այսօր մամուլի ասուլիս ժամանակ, խոսելով հայկական բանակում ստեղծված իրավիճակի մասին, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ բանակում կան բոլոր այն խնդիրները, որ կան հասարակության մեջ: Կա լուրջ անելիք հասարկություն-բանակ հարաբերությունները կարգավորելու գործում:

Իսկ ռազմական օմբուդսմենի առկայությունն այդ հարաբերությունների կարգավորման կարևոր կետերից մեկն է: Եվ եթե անգամ հիմա հնարավոր չէ ունենալ նման առանձին կառույց, ապա կարելի է այն ստեղծել ՄԻՊ-ի հիմնական գրասենյակի շրջանակներում:

Ռազմական փորձագետը նշեց, որ ընդունում է բանակի վերաբերյալ բոլոր առողջ քննադատություններն ու խելացի առաջարկությունները, ինչպես նաև այն, որ բանակում կան լուրջ խնդիրներ: Սակայն իրավիճակը նկարագրելիս պետք չէ օգտագործել ծայրահեղ արատահայտություններ և բառեր: Ըստ նրա` բանակի խնդիրների մասին որոշ դեպքերում բաձրաձայնում են խնդրին ոչ լավատեղյակ մարդիկ` ամեն ինչը նկարագրելով զոհված ծնողների հուզական և զգայական վիճակի հիման վրա:

Սակայն բացի այն, որ նման զոհեր եղել են բոլոր ժամանակներում, «խնդրի հիմքը գտնվում է խրամատային իրավիճակում»: Այսինքն` չնայած ասվում է, որ այդ զինվորների մեծ մասը զոհվում է ոչ թշնամու կողմից, սակայն զոհերի թվի աճին մեծապես նպաստում է այն հանգամանքը, որ իրենք անընդհատ գտնվում են խրամատներում, տեսնում են թշնամուն: Բանակում ստեղծված իրավիճակին նպաստում են մի շարք հանգամանքներ` հոգեբանական անկում, կարգուկանոնի և վերահսկողության պակաս և այլն:

Ա. Հովհաննսիյանը նշեց, որ չի պատրաստվում պաշտոնական և պաշտպանողական դիրք ընդունել, այլ իրավիճակին նայում է որպես ռազմական փորձագետ: Նա հավելեց, որ կուզեր բոլոր քննադատողները խնդիրների մասին խոսեին ոչ թե ինչ-որ դեպքի առթիվ, այլ գնային ու տեսնեին, թե ինչ է կատարվում խրամատներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter