HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երեւանի կոնյակի գործարանը» պետք է տրամադրի փաստաթուղթը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանը բավարարեց գերմանական ներդրումային ընկերության` «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչների միջնորդությունը: Դատարանը պարտավորեցրեց «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ին` դատարան ներկայացնել իր հաշվապահական հաշվեկշռում «Բրենդի Բրիջ» ՓԲԸ-ում ունեցած 50% բաժնետոմսերի գնահատված արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, այն է` հաշվապահական հաշվեկշիռը:

Հիշեցնենք, որ այս փաստաթուղթը հայցվոր կողմը փորձել էր ինքնուրույն ստանալ` դիմելով «Երեւան կոնյակի գործարան»-ին, սակայն նրանց փաստաթուղը չէր տրամադրվել: «ԻստԻնվեստորի» շահերը դատարանում ներկայացնող փաստաբաններից Դավիթ Դանելյանը նշեց, որ իրենք կտրամադրեն դատարանի որոշումը «Արարատ կոնյակի գործարարնին»: Սակայն եթե նորից չստանան վերոնշյալ փաստաթուղթը, արդեն անհրաժեշտ կլինի ԴԱՀԿ-ի միջամտությունը: Դատական նիստը հետաձգվեց մինչև որ ընկերության հաշվապահական հաշվեկշռի ստացման մասին հայցվորները տեղեկացնեն դատարանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter