HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին օրերին հակառակորդի անօդաչու ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ (վիդեո)

Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաև հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ:

Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը: Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում և դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր: Մասնավորապես սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն  գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով,  տարվում է քննություն:

ՊԲ լրատվության և քարոզչության բաժին

Մեկնաբանություններ (2)

Ashot
Lav eq arel, halal a, tents a petq varvel et qochvorneri het, duxov!!!
MMMM
keceq duq, aydpes jaxjaxeq tshnamun, kece mer banak@, es bavakanin canot em mer haykakan banakin, mer qaj spanerin, ev zinvornerin, ev vstah em tshnamin erbeq ji kara , tekuz porcvi shshkrvel mer nkatmamb, astvac pahapan ayd zinvori mor@, um mijocov veracvel e ays inqnatir@, vorn el menq mec sirov tesnum, hpartanum ev parcenum enq, mi xndranq el mer xekavarutyan@, jijt e haskanum enq hamashxarhayin jgnajam e, bayc aveli ushidir exeq mer haykakan banakin, ev hnaravorins japov nerdrumner@ avelacreq, tox mer haykakan banaki zargacman@ mianan voxj spyurqi hayer@, mer drsum gtnvox bolor hamaqaxaqaciner@, irenc hnaravorins nerdrumov, lav mnaceq, bolor carayoxnerin sharqayin zinvoric minchev naxarar ev naxagah aroxjutyun, ev noranor dzerqberumnerov hajoxutyuner;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter