HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում ոչնչացրել են ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ

Այսօր առավոտյան ԼՂՀ Ասկերանի շրջանում ՀՀ զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ, որն առաջին գծում փորձել է հետախուզական գործունեություն իրականացնել։ Այս մասին «7or.am»-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը։

«Այն փորձում էր ներթափանցել մեր տարածք, որը խոսում է ադրբեջանական անօդաչու սարքերի տեխնիկական «զարգացածության» մասին»,- նշել է Կարապետյանը։

Ինչ վերաբերում է հայկական անօդաչու թռչող սարքերին, ապա Դավիթ Կարապետյանը նշել է, որ դրանք կներկայացվեն սեպտեմբերի 21-ին կայանալիք Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

 

Մեկնաբանություններ (1)

Հավատում եմ
Ապրեն տղաները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter