HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի խնդիրները` կլոր սեղանի շուրջ

Ջավախքահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի, այդ թվում նաև «Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնությամբ այսօր Ջավախքի խնդիրները Թեքեյան կենտրոնում կլոր սեղանի շուրջ քննարկեցին հասակարական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձագետներ և վերլուծաբաններ: Աժ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը նշեց, որ իրենք իրական հայ-վրացական բարեկամության կողմնակիցներ են, հայ-վրացական ջերմ հարաբերությունների ջատագովներ, սակայն վերջին տարիներին վրացական իշխանությունները պատրաստ չեն երկխոսության` հատկապես ջավաքահայության իրավունքների հետ կապված: «Նրանք ամեն ինչ անում են` լուսանցքում թողնելու ջավախքահայության խնդիրները և առաջնայինը դարձնելու հայ-վրացական տնտեսական հարաբերությունները` ելնելով իրենց գերիշխող աշխարհաքաղաքական դիրքից և դրանով պայմանավորելով երկկողմանի հարաբերությունները»,-ասաց Շիրակ Թորոսյանը: Նրա կարծիքով` այդպիսի բարեկամությունը ուղղակիորեն տանելու է Ջավախքի հայաթափմանը: Այդ իսկ պատճառով,  Ջավախքահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը նպատակ է դրել դիմել միջազգային կազմակերպություններին, որպեսզի ստիպեն Վրաստանին` իրականացնել իր իսկ կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանության ստանձնած պարտավորություններ: Քննարկմանը ներկա էին նաև ներկայացուցիչներ Ջավախքից` «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահի տեղակալ Նորիկ Կարապետյանը և շրջանային ժողովի պատգամավոր, «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, ԱԳՆ ներկայացուցիչ Արամ Հարությունը և Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Սևակ Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter