HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետ չի ուզում դառնալ

Լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ այսօր Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե «Ժառանգություն» խմբակցությունն այսօր վերադառնալով խորհրդարան հայտարարեց, թե անցած 6 ամիսների ընթացքում հանդիպումներից հետո եկել է այն եզրակացության, որ կա իշխանափոխության մասին հստակ պատկերացում եւ չեղյալ է հայտարարում կոալիցիոն հուշագիրը, պատասխանեց.

«Եթե որոշ քաղաքական ուժերի կողմից կոալիցիա է ձեւավորվում, որեւէ այլ քաղաքական ուժ, որը ներգրավված չէ այդ կոալիցիայի մեջ, ի՞նչ իրավունք ունի չեղյալ համարի: Նման բան լինել չի կարող, ուղղակի իրենց պետք էր իրենց բացակայության պատասխանը տալ, փորձել հանրությանը ներկայացնել, թե ինչու չեն մասնակցել օրենսդիրի աշխատանքներին: Ես բազմաթիվ նիստերի ժամանակ եւ առանձին հանդիպումների ժամանակ իրենց հորդորել եմ, որ մասնակցեն Ազգային ժողովի աշխատանքներին, եւ ես ուրախ եմ, որ իրենք այսօր մասնակցեցին այդ աշխատանքներին: Այլ որեւէ մոտեցում ես չեմ ուզում հայտնել»:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը վարչապետ դառնալու ցանկություն չունի եւ եկել է այն եզրահանգման, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են վարչապետի աթոռը զբաղեցնել, իր անունն էլ կողքից գրում են: «Ես ինձ պատկերացնում եմ օրենսդիր մարմնում, որպես Ազգային ժողովի ղեկավար»,-ասաց Հ, Աբրահամյանը:

Անդրադառնալով հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականին` Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե Կարեն Կարապետյանը նպատակահարմար գտավ իր ուժը, եռանդն ու գիտելիքներն օգտագործել այլ բնագավառում: «Ես, իհարկե, ցավով եմ ասում դա, որովհետեւ մենք շատ արդյունավետ, համատեղ, համերաշխ աշխատել ենք եւ որպես աշխատակազմի ղեկավար եւ որպես Հանրապետականի գործադիրի անդամ»,- հավելեց ԱԺ նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter