HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարիսա Փարեմուզյան

Վթարային իրավիճակ եւ խցանում Ալավերդի-Վանաձոր ճանապարհին

Այսօր` ժամը 12:00-13:30-ը, Ալավերդի-Վանաձոր ռազմավարական նշանակության ճանապարհի 20 կմ-ի վրա, դեպի Դսեղ տանող ճանապարհի խաչմերուկին չհասած` հսկա այս բեռնատարը, վթարային վիճակում հայտնվելով, անանցանելի էր դարձրել երթևեկությունը: Փետրվարի 11-ի գիշերը լույս 12-ին տեղացած առատ ձյան հետևանքով մերկասառույցով պատված ճանապարհին հայտնվելով` բեռնատարը միայն երջանիկ պատահականությամբ անդունդը չէր ընկել: Այդուհանդերձ, 1 ժամ 30 րոպե այն կաթվածահար էր արել ճանապարհի ողջ երթևեկությունը, որի հետևանքով ճանապարհի հակադիր կողմերից 50-ից ավելի ավտոմեքենաներ էին սպասում: Նշենք, որ ճանապարհի Ձորագետ-Վանաձոր հատվածը սպասարկում է Լոռու մարզի Գուգարքի Ճանշինտեղամասը: Սակայն վերջին շրջանում, չնայած տեղացող առատ ձյանը, Գուգարքի Ճանշինը անուշադրության է մատնել ճանապարհը: Այս մասին վկայեցին նաեւ ճանապարհի բացվելուն սպասող ավտոմեքենաների վարորդները: Գուգարքի Ճանշինտեղամասի աշխատակիցների կողմից 1,5 ժամ անց մերկասառույցը անվտանգ դարձնելուց հետո անդունդի եզրին կանգնած բեռնատարը մտավ երթուղի` բացելով ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր