HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Միասյանի կարծիքով` հարկային փաթեթը քաղաքական ենթատեքստ ունի

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել հարկային նոր փաթեթ, որտեղ համայնքները իրավասու են սահմանել տեղական հարկեր: Այսօր «Ուրբաթ» ակումբում ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս փաթեթը քաղաքական ենթատեքստ ունի: Արծվիկ Մինասյանը ներակայացրեց օրենքի վիճելի հատվածները, համաձայն որոնց` նախատեսված 10 հարկատեսակներից երկուսը` հողի հարկը և գույքի հարկը, ներկայումս գործում են որպես պետության պատվիրակված լիազորություններ` տրված համայնքներին: Նոր փաթեթով առաջարկվում է դրանք դարձնել համայնքի պարտադիր լիազորություն: Բանախոսի կարծիքով, պարզ չէ, թե ինչ սկզբունքներով են որոշված այս հարկատեսակները, որքան բեռ են բերելու սոցիալապես խոցելի անձանց, որքանով է այս առաջարկը համապատասխանում կառավարության և իշխանության կողմից հայտարարված տարածքային համաչափ զարգացման սկզբունքին, և ինչպիսի ռեսուրսներ կան, որոնք հաշվարկված են, որքանով կարող են նպաստել այս հարկերը այդ համայնքներում խնդիրների զարգացմանն ու լուծմանը, և վերջապես, արդյոք ներկայացված մակարդակով այն քաղաքական ենթատեքստ չունի իր մեջ: Ամփոփելով խմբակցության առարկությունները` Արծվիկ Միասյանը նշեց, որ իրենք 4 հիմնական ուղղությունից են դժգոհ. առաջինը` տնտեսական հիմնավորումն էր, երկրորդը` սոցիալական դրդապատճառը կամ հետևանքները, երրորդը` տարածքային համաչափ զարգացման համատեքստում ազգաբնակչության տիրապետող ռեսուրսների ճիշտ օգտագործում, չորրորդը` քաղաքական: «Մեր խորին համոզմամբ, այն տեսքով, ինչ տեսքով ներկայացված է այս նախագիծը, չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ: Այն, ինչ մակերեսային ձևով ներկայացվում է, արդարացված կլինի մեր հետևյալ հիմնավորումները, որ այս հարկային քաղաքականությունը բերելու է սեփականության նոր վերաբաշխման հնարավորության ընձեռնմանը,- հիմնավորեց Արծվիկ Մինասյանը և շարունակեց:- Մյուս կողմից` ուժեղացնում է անբարեխիղճ համայնքի ղեկավարների դիրքերը, թուլացնում է բարեխիղճներին, որովհետև այն լծակը, որը տրվում է համայնքի ղեկավարին, մասնավորապես հարկ վճարողի կողմից հարկ չվճարելու դեպքում սեփականությունից զրկելու հայցով մտնել դատարա, էական վտանգ է ներկայացնում հատկապես այն համայնքներում, որտեղ իսկապես քաղաքացիները կամ ազգաբնակչությունը չունեն եկամուտների մեծ հոսքեր»: Ըստ նոր փաթեթի` ի թիվս մի շարք հարկատեսակների, նախատեսվում է մտցնել նաև հանրային տարածքները զբաղեցնելու հարկ: Արծվիկ Մինասյանը նշեց, որ այստեղ հստակ չէ հարկատեսակը և հիմք է տալիս մտածելու, օրինակ, որ այդօրինակ հարկատեսակ կարող է կիրառվել հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ ժողովներ անցկացնողների նկատմամբ, որը ինքնաբերաբար, բարձր հարկի դեպքում, կտանի քաղաքացիների կողմից սահմանադրական այդ իրավունքի չիրացմանը կամ նոր կոնֆլիկտների առաջացմանը: Արծվիկ Մինասյանի կարծիքով, օրինագիծը պետք է հայեցակարգային մակարդակով քննարկել, որտեղ պատասխան տրվի իր հնչեցրած հարցադրումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter